Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն փետրվարի 7-ին առևանգված ու բռնությունների ենթարկված՝ շրջանառության հարկի դեմ բողոքի ակցիաների ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի:

 

Այստեղ էին նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները.

 

«Հասարակության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը կարող է լինել Արտակի կամ Արամ Մանուկյանի փոխարեն: Այս հակաօրինական դաշտը, որ ստեղծվել է, և իշխանության բացակայությունը, մտահոգիչ է նաև Ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում