ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը կեցության իրավունք Է ստացել Ռուսաստանում, հարմարվել Է երկրում, բայց առայժմ չի պատրաստվում ամուսնանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, լրագրողներին պատմել Է Սնոուդենի փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան:
«Նա առաջվա պես աշխատում Է ռուսական ընկերությունում, աշխատավարձը համապատասխանում Է նրա որակավորմանը, ապրելու համար լրիվ բավականացնում Է»,-ասել Է Կուչերենան: Նա հայտնել Է, որ առաջվա պես մնում Է Սնոուդենի փաստաբանը, որովհետեւ նա պարբերաբար իրավաբանի խորհրդատվության կարիք Է ունենում, քանի որ ավելի վաղ ծանոթ չի եղել Ռուսաստանի օրենսդրությանը: Կուչերենան խոստովանել Է, որ Սնոուդենի համար աշխատում Է անվճար:
Փաստաբանի խոսքով՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակցին իր ներկայիս կյանքը «միանգամայն գոհացնում Է»: Նա արդեն սկսում Է ռուսերեն խոսել, գիտի առանձին բառեր»,-ասել Է Կուչերենան:
«Նրա մոտ ամեն ինչ կարգին Է, ես տեղեկություն չունեմ այն մասին, թե նա պատրաստվում Է որեւԷ տեղ մեկնել Ռուսաստանից»,-ասել Է Կուչերենան: