ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել' բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը: Այս մասին Կարեն Սարդարյանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:

 

 

Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին' ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:

 

 

Հակոբ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և չի ընդունում:

«Մենք մեղադրանքի հետ ուղղակի համաձայն չենք»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը' միաժամանակ սակայն, տեղեկացնելով, որ այդուհանդերձ առաջադրված մեղադրանքն իրենք չեն բողոքարկել:

 

 

Բացի այդ, Կարեն Սարդարյանը նաև հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, բայց «պատրաստ է առաջադրված 7 դրվագներից 5-ով փոխհատուցումը տալ, թեև իրեն մեղավոր չի ճանաչում»: