Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է Բեռլինում փետրվարի 21-ին Փոլ Սմիթի հետ կայանալիք մենամարտին և նշել.
«Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, թե ով է հանդիսանում չեմպիոն: Սմիթը լավ ելույթ ունեցավ, սակայն ես պարզապես ավելի լավն էի: Չեմ հասկանում՝ ինչու է նա բրիտանական մամուլին ասում մրցավարության մասին: Մրցավարներին նշանակում է ֆեդերացիան, այլ ոչ թե ես կամ կազմակերպիչները: Անհանգստություն չեմ զգում: Որոշման պատասխանատվությունը մրցավարներից վերցնելու միակ ճանապարհը նոկաուտով հաղթելն է: Դա ինձ մոտ մոտիվացիա է ավելացնում: Խոստանում եմ՝ Սմիթը չի դիմանա մինչև 12-րդ ռաունդ»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:
Նշենք, որ բռնցքամարտիկների միջև 2014թ-ի սեպտեմբերին կայացած մարտում Աբրահամը հաղթել է մրցավարների միանձնյա որոշմամբ: