Այս գիշեր, ժամը 03.00-ի սահմաններում, «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում» մահացել է իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով հրկիզած 47-ամյա Աննա Բադալյանը:

 

Այս մասին Lurer.com-ի լրագրողին տեղեկացրին «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն»-ից:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

 

Քննությամբ պարզվել էր, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին, այնուհետև հրկիզել էր սեփական բնակարանը:

 

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա. Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա. Բադալյանին ու Ֆ. Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։

 

Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է»: