Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Մեհդի Բենատիան կոչ է արել իր թիմակիցներին Գերմանիայի առաջնության չեմպիոնության կոչումը դեռևս չհամարել իրենցը, դրա հետ կապված ֆուտբոլիստը նշել է.
«Իհարկե հավատում ենք մեր ուժերին և գիտենք, որ ուժեղ ենք: Սակայն մենք համեստություն պետք է ցուցաբերենք: Երբ ուշադրություն ես դարձնում «Բորուսիային», հասկանում ես, թե որքան արագ կարող ես հայտնվել մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում: Հասկացել ենք, որ երկրի չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար պետք է երկար ճանապարհ անցնել»,- Բենատիայի խոսքը մեջբերում է Sport1-ը: