«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2015 թվականի ինդեքսը, որտեղ Հայաստանը 180 երկրների շարքում,ինճպես և նախորդ տարի, զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր պետությունն իր զբաղեցրած հորիզոնականով լավագույնն է տարածաշրջանում և զիջում է միայն հարևան Վրաստանին, oրը գտնվում է 69-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս հարևաններն աչքի են ընկնում մամուլի ազատության վատ ցուցանիշներով. Ադրբեջանը, նահանջելով 2 հորիզոնականով, զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը, Թուրքիան' 149-րդ, իսկ Իրանը' 173-րդ: Ռուսաստանը մամուլի ազատության ցուցանիշով 152-րդն է, իսկ ԱՄՆ-ն' 49-րդը:

 

 

Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Կանադան, Ճամայկան ու Էստոնիան: Վերջին հորիզոնականներում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Էրիթրեան: