Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը, սխալմամբ հրապարակել է ավելի քան 12 հազար մարդու անձնական տվյալներով փաստաթղթեր: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Բուշը, ով հավանական թեկնածու է նախագահական ընտրություններում, ցանկացել է ներկայանալ որպես ակտիվ, բաց և տեխնիկապես հմուտ քաղաքական գործիչ, սակայն փետրվարի 10-ին իր կայքում տեղադրել է 8 տարիների նամակագրությունն իր ընտրողների հետ: Միևնույն ժամանակ հասանելի են դարձել իր զրուցակիցների անունները, ծննդյան ամսաթվերը և սոցիալական ապահովության համարները:
Անձնական տվյալների պաշտպանության գծով Identity Finder ընկերության ղեկավար Թոդ Ֆայնմենը մտավախություն ունի, որ այժմ ավելի քան 12 հազար մարդ կարող է խաբեության զոհ դառնալ: Երեկ գրեթե բոլոր նամակները հեռացվել են կայքից: