Գրեթե 200 սեւ գրինդ-դելֆիններ են փետրվարի 13-ին նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ, տարածաշրջանում դրանց փրկելու ընդգրկուն գործողություն Է ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Շուրջ 20 դելֆիններ արդեն սատկել են՝ չնայած բնապահպանական գերատեսչությունների 80 աշխատակիցների ու կամավորների ջանքերին, որոնք փորձում են կենդանիներին ջուրը հրել մակընթացության ժամանակ: Սակայն, հաշվի առնելով ափ նետված դելֆինների այդքան մեծ թիվը, որոնց երկարությունը հասնում Է վեց մետրի, դրանց փրկության գործողությունը կտեւի մի քանի օր, հայտնել Է շրջակա միջավայրի պահպանության՝ տեղի վարչության ղեկավար Էնդրյու Լեյմեյսոնը:

 

Նրա խոսքով՝ նույնսիկ եթե գրինդները հայտնվեն ջրում, երաշխիք չկա, որ դրանք ողջ կմնան: «Անցյալում բազմիցս պատահել Է, որ կետերը հեռացել են ծովի խորքը, բայց այնուհետեւ վերադարձել են ու վերստին հայտնվել ափին»,- մեջբերում Է բնապահպանի խոսքը Associated Press գործակալությունը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մինչ օրս գիտնականները չեն կարողանում ստույգ պատասխան տալ, թե ինչը կարող Է դառնալ կետաձեւների նման զանգվածային ինքնասպանությունների պատճառը, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում Երկրագնդի տարբեր անկյուններում: Որպես կանոն, եթե մի դելֆին ափ Է նետվում, ապա խմբից մյուսները փորձում են օգնել, եւ ի վերջո բաժանում են նրա ճակատագիրը: