Տարեկան ավելի քան 8 մլն տոննա պլաստիկե աղբ Է թափվում Համաշխարհային օվկիանոս՝ ոչնչացնելով նրա բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը եւ աղտոտելով լողափերն ու ծովափերը:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն Է հանգել մի խումբ ամերիկացի օվկիանոսագետ-գիտնականներ, որոնք իր հետազոտության արդյունքները հրապարակել Է Science հանդեսում:

 

Վերլուծելով տարբեր վիճակագրական տվյալներ՝ մասնագետները հաշվել են, որ ամեն տարի աշխարհի 192 երկրներում կուտակվում Է ընդհանուր առմամբ 275 մլն տոննա պլաստիկե աղբ, որի մոտավորապես 3 տոկոսը հայտնվում Է ծովերում եւ օվկիանոսներում: Նման քանակությամբ պլաստիկե փաթեթները, շշերը, խաղալիքները եւ այլ մանր առարկաները կբավարարեն դրանք, խանութների մթերային ստանդարտ պարկերի մեջ լցնելով. մոլորակի բոլոր մայրցամաքների եւ կղզիների ափերի երկայնքով շարելու համար:

 

«Տվեք ցանկացած առարկայի անուն, եւ դուք կկարողանաք այն գտնել Համաշխարհային օվկիանոսի աղբի մեջ»,-նշել Է զեկույցի հեղինակներից մեկը՝ Կարա Լավենդեր Լոուն, որն աշխատում Է Մասաչուսեթսի նահանգի Ծովային հետազոտությունների գիտական ընկերակցությունում: Նրա կարծիքով՝ ծովի ջրերում հայտնված պլաստիկե իրերի քանակն արդեն այս տարի կարող Է ավելանալ մինչեւ 9 մլն տոննա:

 

Որպեսզի դա տեղի չունենա, փորձագետներն առաջարկում են՝ զարգացնել մաքրման ինդուստրիան եւ աղբամշակումը, այդ թվում՝ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցության օգնությամբ: Մասնագետներն ասում են, որ այդ բնագավառում անհրաժեշտ Է լրացուցիչ միջոցներ ներդնել, «հատկապես արագ զարգացող տնտեսությամբ երկրներում»:

 

Ըստ ամերիկացի գիտնականների գնահատումների՝ պլաստիկե աղբի ամենամեծ քանակությունը՝ 2,4 մլն տոննա կամ ընդհանուր ծավալի 30 տոկոսը, Համաշխարհային օվկիանոսում Է հայտնվում Չինաստանից: «Գլխավոր աղտոտողների» ցուցակում նրան հաջորդում են Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Շրի Լանկան, Թաիլանդը, Եգիպտոսը, Մալայզիան, Նիգերիան եւ Բանգլադեշը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, արդյունաբերապես զարգացած երկրներից ծովային միջավայրը «աղտոտողների» առաջին քսանյակում տեղ են գտել Եվրամիության՝ դեպի ծով ելք ունեցող պետությունները եւ Միացյալ Նահանգները: Եվրոպացիները հայտնվել են 18-րդ տեղում, ԱՄՆ-ը՝ 20-րդ: