Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում ներկա պահին առաջադրվել է երեք թեկնածու' Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը:

 

ՄԻԵԴ-ի հայաստանյան մրցույթի թեկնածուների գրանցման համար հայտարարված ժամկետի ավարտին մնացել է 4 օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է տեղեկացնում ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:

 

 

ՀՀ-ից ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2015թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

 

 

Ավելի վաղ հայտարարված և չեղյալ համարված մրցույթում Հայաստանի Հանրապետությունից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը և գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: