Հարավային Կորեայի բնակիչ Լի Կվան-հոն որոշել է իր սրճարանի այցելուների թիվը ավելացնել ոչխարների միջոցով: Նա որոշել է Սեուլում «Nature Café» սրճարան բացել, որտեղ մի քանի ոչխար է պահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում nation-news.ru-ն:

 

«Ես լավ հնարավորություն եմ ընձեռում սրճարանի այցելուներին այս տարվա կենդանի խորհրդանիշների հետ շփվելու և նրանցից հաջողություն խնդրելու համար, և ես հուսով եմ, որ 2015թվականի խորհրդանիշները ինձ հաջողություն կբերեն»,-նշել է նա և հավելել, որ սրճարանում ոչխարներին թույլ են տալիս կերակրել միայն անձնակազմի հսկողության ներքո' միայն սրճարանում գնված սննդով, հայտնում է kedem.ru-ն:

 

Սեուլի բնակիչ Լի Կվան-հոն հայտարարել է նաև, որ ոչխարի տարվա ավարտից հետո չի պատրաստվում բաժանվել կենդանիներից: «Նույնիսկ եթե այցելուների թիվը սկսի նվազել, միևնույն է ես չեմ բաժանվի նրանցից»,-հավելել է նա: