Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և ԵՄ-ին Վրաստանի ասոցացումը պետք է չխանգարեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների բարեկամությանը: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Սա պետք է խոչընդոտ չհանդիսանա մեր հարաբերություններին և ժողովրուրդների բարեկամությանը: Ընդհակառակը, մենք պետք է այս հանգամանքը օգտագործենք ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Ուսուպաշվիլին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին նշեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները չեն կարող խանգարել Հայաստանին և Վրաստանին հարաբերությունները խորացնելու և առաջ տանելու հարցում: «Հասարակությանը շատ է հուզում այն հարցը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Վրաստանն ընտրել է Եվրոպական միության հետ ասոցացման ճանապարհը: Շատերն են հարց տալիս, թե ինչպե՞ս են զարգանալու հայ-վրացական հարաբերություններն այդ պարագայում:
Սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք համատեղել տարբեր ինտեգրացիոն գործընթացներում լինելո ւ հանգամանքը և այն ծառայեցնել ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ընդգծեց Սահակյանը: