Հայկական և համաշխարհային բարձր տեխնոլոգիաների շուկայի երկու առաջատարներ՝ «Յուքոմ»-ը և «Կալիքս»-ը, ներկայացրին իրենց փորձն ու համագործակցության արդյունքները:

 

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը և վաճառքի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Հադդադն ամփոփեցին և ներկայացրին ՏՏ բնագավառում երկու առաջատար ընկերությունների համագործակցության արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնություններն ու գաղափարները:

 

 

«Կալիքս»-ն ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար: «Կալիքս»-ի միջոցով աշխարհի ծառայություն մատուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցանցերը և իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:

 

 

Ամերիկյան «Կալիքս» ընկերության հետ համատեղ «Յուքոմ»-ն այս տարի կատարելու է մի շարք վերազինման աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խնդիրներ, որոնք երբեմն անհանգստացնում էին «Յուքոմ»-ի բաժանորդներին, կմնան անցյալում: Բաժանորդների հետ կապն ամրապնդելու նպատակով մոտ երկու անգամ կմեծացվի տեխնիկական աջակցման բաժնի անձնակազմը, որպեսզի բաժանորդին հուզող յուրաքանչյուր հարց կարողանա լուծում ստանալ նվազագույն ժամկետում (18 ժամ կարող ենք ասել):

 

 

«Անցած տարին բավականին կարևոր տարի էր, և մենք կարողացանք մի շարք կարևոր ծրագրեր իրականացնել, որոնք արդեն գործում են կամ կգործեն առաջիկա օրերի կամ ամիսների ընթացքում: Այս առումով կարևորագույնը տեխնիկական վերազինումն էր, որով մենք անցում ենք կատարում դեպի Ամերիկյան Calix E7 սերիայի առավել հուսալի և նոր սերնդի սարքավորումներ: Նախորդ տարում մեր ցանցին միացած նոր տարածքները և այս տարի պլանավորվող միացումներն ամբողջովին հիմնված են նոր սերնդի այս սարքավորումների վրա: Կալիքսի հետ համագործակցությունը կօգնի մեզ անել այնպես, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իր վրա զգա ինովացիոն տեխնոլոգիաների դրական դերը»,- իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

 

«Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ Էնդի Լոքարտը նշեց, որ իրենց ընկերությունը, լինելով համաշխարհային առաջատար, հանդիսանում է ԱՄՆ-ի 20 ամենախոշոր հեռահաղորդակցման կազմակերպություններից 19-ի տեխնոլոգիական մատակարարը: «Կալիքս»-ին է վստահում նաև ԱՄՆ առաջատար հեռահաղորդակցության օպերատոր АТ&Т-ն:

 

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք «Յուքոմ»-ի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ցանցերը և գտել ենք, որ 2014 թվականին որպես նորարարության բնագավառի առաջատար, մրցանակի է արժանի հայկական «Յուքոմ» ընկերությունը»,- իր խոսքն ավարտեց Էնդի Լոքարտը:

 

 

Նշենք, որ «Յուքոմ»-ն այն երեք ընկերություններից մեկն էր, որ 2014 թվականին ստացան «Կալիքս»-ի “Innovations Award” մրցանակը: «Յուքոմ»-ը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որի միջոցով մատուցում է իր ծառայությունները՝ ինտերնետ (U!Net), հեռուստատեսային ծառայություն (U!TV) և հեռախոսակապ (U!Phone): Այս ցանցում ինֆորմացիան մինչը սպառողի բնակարան է հասնում օպտիկական մալուխի միջոցով, որն ունի մինչև 1Գբիթ/վ թողունակություն: