Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բնության մեջ ամենաամուր կենսաբանական նյութը գտնվում Է կակղամորթների բերանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Խոսքը վերաբերում Է ծովային պնակիկներին՝ պնականման ձեւի խեցիով ջրային կակղամորթներին:

 

Դրանց մանրիկ ատամները, որոնցով դրանք սննդարար նյութեր են քերում քարերից, ավելի ամուր Է, քան սարդերի մետաքսը:

 

Royal Society Journal Interface-ում հրապարակված հետազոտության մեջ պնդվում Է, որ կակղամորթների ատամները կարող են համեմատվել քեւլարի (պողպատից հնգապատիկ ամուր մանրաթելի) եւ ածխածնային մանրաթելի հետ: