Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 182 հեռախոսազանգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որի ավարտից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 39 հեռախոսազանգ, որոնցից 29-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: