Հնդկաստանի ՈՒթար-Փրադեշ հյուսիսային նահանգի Ռամպուրա քաղաքում հարսը փեսային փոխել Է հենց հարսանեկան արարողության ժամանակ այն բանից հետո, երբ երիտասարդի մոտ ընկնավորության նոպա Է սկսվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ականատեսների վկայությամբ՝ Ինդիրա անունով աղջիկը խիստ զայրացած Է եղել այն բանից, որ ընտրյալը նախապես չի պատմել իր հիվանդության մասին:
Մինչ նոպայից տուժածին տանում Էին բժշկի մոտ, Ինդիրան իր հետ ամուսնանալու խնդրանքով դիմել Է արարողությանը ներկա հյուրերից մեկին:
Նոր ընտրյալը դարձել Է աղջկա չկայացած տեգրոջ ազգականը: Ինչպես նշում են ականատեսները, նրան երկար համոզելու հարկ չի եղել: