Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են վրաերթ կատարած վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սկզմից Ռ. Ավետիսյանը Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրի դիմաց վրաերթի է ենթարկում Նորք-Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Անահիտ Կարապետյանին, այնուհետև առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկում մայթին կանգնած Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի բնակիչ, 30-ամյա Աննա Հարությունյանին և 8-ամսյա երկվորյակ եղբայրներ՝ Տիգրան և Արման Հարությունյաններին:

 

Մանրամասները` այստեղ: