Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ այժմ ստիպված է ավելի շատ աշխատել, քան նախկինում, որպեսզի դաշտում համապատասխան մակարդակին լինի:
«Ինձ հիանալի եմ զգում և ցանկանում եմ շարունակել օգնել թիմին: Սակայն ես արդեն 19, 20 կամ 21 տարեկան չեմ, երբ մարմինս ծանրաբեռնվածություն չէր զգում: Դու մեծանում ես և զգում ես դա: Այժմ ավելի շատ ջանք եմ գործադրում՝ ինքս ինձ հետևելու համար և ուշադիր եմ ուտելիքի հանդեպ: Շատ եմ փոխվել այն ժամանակներից, երբ սկսեցի խաղալ: Նախկին Մեսսիից ինչ-որ բան կա իմ մեջ, բայց շատ չէ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը: