Կովկասի սառցադաշտերը մինչև 2050 թ. կհալվեն 40%-ով: Նման եզրակացության են եկել Ռուսաստանի հիդրոմետծառայության Նալչիկում տեղակայված Բարձրադիր լեռնային գեոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, Կովկասի լեռներում նկատելի է սարերի սառույցի դեգրադացիա՝ սառցադաշտերի հալքի տեսքով:

 

«Մենք հետազոտում ենք սառցադաշտերի հալման ընթացքը Էլբրուսի վրա և դրան հարող լեռնեռներում (սառցադաշտերի ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ, որոնք բաղկացած են 80 մ միջին հաստությամբ և գագաթում150 մ հաստությամբ 21 առանձին սառցադաշտերից): Վերջին 100 տարվա ընթացքում սահադաշտերի մակերեսը կրճատվել է 40%-ով, իսկ դրանց ծավալը՝ 56%-ով: Սառցադաշտերի հալքը ավելի արագ է տեղի ունենում, քան դրանց կուտակումը, ինչը պայմանավորված է գլոբալ տաքացումով», - նկատել է Բարձրադիր լեռնային գեոֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Խաժբարա Կալովը:

 

Սառցադաշտերի արագ հալքը, օրինակ Կաբարդինա-Բալկարիայում բացասական ազդեցություն կունենա հանրապետության ջրային էներգետիկայի և գյուղատնտեսության վրա: