ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ռադիոյով հանդես գալով ամերիկացիներին հղված ուղերձով, հայտարարել Է, որ սիրում Է Ամերիկան եւ նրա բնակիչներին, նույնիսկ եթե նրանք «ապուշներ են», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Yorker հանդեսին:

 

«Ես սիրում եմ Ամերիկան, նույնիսկ նրա ապուշներին»,-ասել Է Օբաման:

 

«Ամերիկայում բնակվում են մարդկանց բոլոր տեսակները՝ երիտասարդներ ու ծերեր, թույլեր եւ ուժեղներ, խելացիներ եւ հիմարներ: Եվ երբ մարդիկ իրոք հիմար են… գործում են ծաղրածուների նման, ես շարունակում եմ սիրել նրանց, որովհետեւ նրանք Ամերիկայի բաղկացուցիչ մասն են»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

 

Դրա հետ մեկտեղ Օբաման կոչ Է արել ամերիկացիներին՝ «միասին աշխատել հանուն Միացյալ Նահանգների»: Նա նաեւ ընդգծել Է, որ եթե դրա համար անհրաժեշտ Է «մի կողմ նետել մարդկանց միջեւ եղած տարբերությունները, այդ թվում՝ երբեմն ինտլեկտի մեծ տարբերությունը, ապա թող որ այդպես լինի»: