ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում փետրվարի 23-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականնե րի և ընթացիկ աշխատանքների մասին: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 328 դեպք: Նախարարին զեկուցվել է Խաչիկ համայնքում հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման, ինչպես նաև՝ քարաթափման աշխատանքների մասին:

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը նշել է, որ հանրապետությունում ձյան պաշարը բավականին դրական է և մարտի 1-ին կրկին տեղումներ կլինեն: ՀՀ Ազգային արխիվի պետ Ամատունի Վիրաբյանը զեկուցել է առաջիկայում սպասվող միջոցառումների մասին: Նախատեսվում է մարզերում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել:

 

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների և ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող քաղաքացի ների մասին ամփոփ տվյալները:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը նախարարին տեղեկացրել է, որ ավարտվել է մարզերում գործող 953 բժշկական հաստատությունների մասին տվյալների հավաքագրումը: Մարզերում համայնքային խնդիրներից առաջնային համարելով բժշկական հաստատությունների արդյունավետ և արագ աշխատանքը' նախարար Երիցյանը հանձնարարել է հսկողության տակ առնել բոլոր հաստատությունները և հետամուտ լինել միջազգային ծրագրերի իրականացման համագործակցության շրջանակներում մարզային բուժհաստատությունների անձնակազմի վերապատրաստման գործընթացին, անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան մասնագետներ ուղարկել մարզեր:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ՏԿԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության մասին: Ձյան առատ տեղումները դժվարանցանելի են դարձրել ավտոճանապարհները, բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են: Ինչպես զեկուցել են ՄՓՎ պետերը' ԼՂՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում հրշեջ-փրկարարներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Վայոց ձորի ՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանը զեկո ւցել է ձնաբքից քաղաքացիների դուրսբերման աշխատանքների մասին: Փրկարարական աշխատանքները տևել են 16 ժամ: Տիգրան Պետրոսյանը զեկուցել է նաև մարզում նախատեսվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստական աշխատանքերի մասին: