Շարունակում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը:
«ՀՀ քաղաքացի և մեր պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն օրեր առաջ ծառայությունից հետո ազատ էր արձակվել, մեկնել էր տուն հանգստի, որից հետո կինը դիմեց մեզ՝ ասելով, որ չի կարողանում գտնել նրան: Ներկա պահին Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- հավելեց Սերգեյ Գրեչինը:
26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն անհետացել է փետրվարի 21-ին: Ըստ որոշ տեղեկությունների, Աֆյանը անհետանալուց առաջ զանգահարել է կնոջը և հրաժեշտ տվել: