Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ փետրվարի 25-ին Վրաստանում խոնարհված են բոլոր պետական գերատեսչությունների դրոշները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն առավոտից ծաղկեպսակներ են բերում յունկերների հուշահամալիր, որոնք հերոսաբար զոհվեցին երկրի անկախության համար պայքարում: Հուշահամալիրը գտնվում Է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի հին շենքի բակում:
Փետրվարի 25-ը Վրաստանում նշվում Է որպես առաջին դեմոկրատական հանրապետության օկուպացման օր: 1921 թվականի այդ օրը Թբիլիսի մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը՝ ճնշելով կամավորական ջոկատների եւ վրացի յունկերների դիմադրությունը: Խորհրդարանի որոշման համաձայն՝ 2010 թվականին փետրվարի 25-ը հայտարարվեց Խորհրդային օկուպացիայի օր: