Թարթիչները ոչ միայն կողմնակի մասնիկների զտիչ են ծառայում, այլեւ աչքերից վերաուղղորդում են օդի հոսքերը. այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանց կարծիքով՝ թարթիչներն օդի հոսքերը վերաուղղորդում են՝ աչքերը պաշտպանելով մանրԷների, վիրուսների եւ մանր մակաբույծների ներթափանցումից, ինչպես նաեւ կանխելով աչքի թաղանթի չորացումը:
«Թարթիչները մինչեւ 50 տոկոս նվազեցնում են խոնավության գոլորշիացումը եւ մասնիկների նստումը»,- հայտարարել Է հետազոտության ղեկավար Դեւիդ Հուն՝ Ատլանտա քաղաքի Ջորջիայի համալսարանի Տեխնոլոգիական ինստիտուտից:
Հետազոտությունը կատարվել Է կաթնասունների 22 տեսակների, ներառյալ մարդու վրա: Բոլոր դեպքերում թարթիչների երկարությունը կազմել Է աչքերի լայնության մեկ երրորդը, ինչն, ինչպես կարծում են գիտնականները, լավագույն համամասնությունն Է առավելագույն պաշտպանության համար՝ առանց տեսողության որակի համար վնասի:
Այս հայտնագործությունը կարող Է օգնել մշակելու պաշտպանության ավելի կատարյալ համակարգեր, օրինակ՝ արեւամարտկոցների համար, որոնք տարեկան արդյունավետության 6 տոկոսը կորցնում են մակերեսի վրա փոշի նստելուց, նշում են գիտնականները: