ՀՀ կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Հայաստանի Հարավային երկաթուղու (Իրան-Հայաստան երկաթուղի) կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հետաձգվում է՝ նկատի ունենալով, որ պայմանագրի նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշում է հայտնվել և տեղեկացրել է, որ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները գտնվում են ավարտական փուլում ու կներկայացվեն լրացուցիչ:

 

Ներկայացնելուց հետո Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Հույս ունե՞նք այդ հարցով»: «Հույս միշտ էլ ունենք»,- պատասխանեց նախարարը, որին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի, անհրաժեշտ են գործնական քայլեր»:

 

Նախարարն ի պատասխան՝ վարչապետի ասաց, որ աշխատում են այդ ուղղությամբ: