WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ մենամարտը կանցկացնի աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ. տեղեկացնում է Fightnews-ը:
WBO-ն տեղեկացրել է SES Boxing և Sauerland Event պրոմոտուերական ընկերություններին երկու կողմերի միջև մարտ անցկացնելու համար բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին: Մենամարտը պետք է կայանա բանակցությունների ավարտից հետո՝ 90 օրվա ընթացքում:
«Վերջապես, ամեն ինչ որոշված է: Հարգելի Արթուր, միակ նպատակս աշխարհի չեմպիոնի գոտին վերադարձնելն է»,- նշել է Շտիգլիցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին WBO Արթուր Աբրահամը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը բրիտանացի Փոլ Սմիթի հետ ռևանշ մենամարտում հաղթանակ տոնելով: