Մեծ Բրիտանիայում KFC արագ սննդի սպասարկման ռեստորաններում սկսել են մատուցել սուրճ ուտվող բաժակներով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նոր սպասքը պատրաստված է արտասովոր թխվածքաբլիթից, որը պատված է շաքարավազով, որն էլ, իր հերթին, պատված է ջերմակայուն սպիտակ շոկոլադով: Բաժակի վրա դաջված է ընկերության լոգոն:

 

Սկզբում բաժակն այնքան ամուր է թվում, որ այն դժվար է ուտել, սակայն որոշ ժամանակ անց սկսում է հալվել: Բաժակներն արտադրվել են The Robin Collective ընկերության ջանքերով: Ընկերության ներկայացուցչի խոսքով' նոր բաժակները միանգամայն ուտելի են և օժտված են բնական համով: