Իսպանիայի հյուսիսային շրջանները չեն դադարում զարմացնել հետազոտողներին գտնված ժայռապատկերների քանակով եւ որակով:

 

 

Ահա հիմա Էլ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բասկերի Երկրի Ինքնավար Մարզի մի խումբ մասնագետներ հայտնել են Գիպուսկոայի նահանգի «Էռլայտս» քարանձավի վերին սրահում հերթա կան գտածոյի մասին: Խոսքը վերաբերում Է ձիերի, եղջերուների եւ զուբրերի՝ լավ պահպանված ութ նկարների, որոնք նախնադարյան մարդկանց կողմից արվել են 22-ից մինչեւ 15 հազար տարի առաջ:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, «Էռլայտս» քարանձավը գտնվում Է «Էկայն» քարանձավի, որը համարվում Է հնադարյան մարդկանց գեղանկարչության իսկական թանգարան, ինչպես նաեւ ժայռապատկերներով մի քանի այլ քարանձավների անմիջական մերձակայքում, ուստի գիտնականները չեն բացառում, որ այդ շրջանում իրենց կարող են սպասել նոր հայտնագործություններ: