Ինչպես Ադրբեջանում է ազգային արժույթ մանաթը սրընթաց կերպով արժեզրկվում, թուրքական ազգային արժույթ լիրան եւս արդեն մոտ երկու անգամ էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին 1 ԱՄՆ դոլարը կազմել էր 2,51 լիրա, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 1,78 լիրա:
Թուրքական ԶԼՄ-ներում երեկ լուրեր էին շրջանառվում, որ լիրայի սրընթաց արժեզրկման հետ կապված' Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Էրդեմ Բաշչըն հրաժարական է տվել, սակայն, հետագայում այդ լուրը հերքվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել էր ԿԲ-ն: Նրան անհանգստացրել է այն, որ լիրայի կտրուկ էժանացումը տեղի է ունեցել երկրի նախագահ իր ընտրվելուց կարճ ժամանակ հետո:
Ընթացիկ տարվա սկզբի համեմատ' Ադրբեջանում մանաթը մոտ 40 տոկոսով արժեզրկվել է: