armsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Սանդերլենդի» դեմ տարած հաղթանակից հետո (2:0) խոսել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի մարզավիճակի մասին, ում ինքը ընդմիջմանը փոխարինել էր Մարուան Ֆելաինիով.

-Յուրաքանչյուր խաղացողի եւ այդ թվում Անխելի համար դժվարությունը կայանում է նրանում, որ Պրեմիեր լիգային պետք է հարմարվել: Ռիթմն այստեղ զգալիորեն բարձր է, քան այլ երկրներում, այնպես որ մենք նրան հարմարվելու համար ավելի շատ ժամանակ պետք է տանք: Դի Մարիան մարդ է, իսկ մարդիկ սխալներ գործում են, սակայն ես կարծում եմ, որ նա կհաղթահարի այդ շրջանը,- Վան Գալի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնկցել է 19 հանդիպման, խփել 3 գնդակ եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում: