Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է դիմում Ռուստամ Գասպարյանից՝ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,- ասաց Զոհրաբյանը:
Ավելի վաղ, սակայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ո՛չ կուսակցությունը, ո՛չ խմբակցությունը Ռուստամ Գասպարյանից նման դիմում չի ստացել: