Նուբարաշեն համայնքում տեղի ունեցած միջադեպից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիները մահացած են եղել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: «Մեր մոտ տեղափոխվել են երկու տուժած, հետո պարզվել է, որ երկուսն էլ մահացած են»,- ասաց Հունանյանըˋ հավելելով, որ կրակոցներից տուժածներին հիվանդանոց են տեղափոխել մոտ ժամուկես առաջ:
Որոշ տեղկությունների համաձայնˋ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կար երեք տուժած:
Նշվում էր, որ մեկը մահացել է տեղում: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտել են, որ դեպքի առնչությամբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը: