Արմավիրի քաղաքապետի ընտրությանը կմասնակցի մեկ թեկնածու` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Այս մասին Lurer.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:

 

 

Մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր 6 թեկնածու` Արմավիրի քաղաքապետի տեղակալ ՀՀԿ-ական Մելիք Բաղդասարյանը, անկուսակցական Արտակ Գորգյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդին է, Արմավիրի Մարզպետի օգնական ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը,  «Պարիտետ Ինվեստ» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Մանուկ Սիմոնյանը և անկուսակցական Էդվարդ Վանումյանը:

 

 

Թեկնածուները բոլորն էլ ինքնաառաջադրվել էին: