Գյումրիում քաղաքաշինության հետ կապված խնդիրները կքննարկվեն ոլորտի մասնագետների կողմից: Մարտի 5-ին «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենալու սեմինար-քննարկում: Սեմինարի ժամանակ նախատեսված է քննարկել Գյումրիի՝ որպես պատմական քաղաքի տնտեսական, սոցիալական, համայնքային և քաղաքական ձեռքբերումները, ռիսկերը:
Խնդիրների քննարկմանը մասնակցելու նպատակով Գյումրի է այցելելու «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ներկայացուցիչ Մաթիաս Ռիփփը: Հանդիպմանը կմասնակցեն ինչպես ՀՀ Մշակույթի նախարարության« մարզպետարանի, այնպես էլ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղքապետարանից, հարցն առավել կարևոր է հատկապես պատմական հարուստ ժառանգություն ունեցող Գյումրու համար:
Արմենուհի Մխոյան