Վերջին անգամ, երբ Վազգեն Սարգսյանին տեսա, նրան նոր էին վարչապետ նշանակել: Նրանից հեռու էի կանգնած: Տեսավ ու մոտեցավ ինձ: Ասաց՝ արա՛, ինձ են պաշտոն տվել, դո՞ւ ես զարգացել, ինչի՞ չես մոտենում: Գրկեց ու ասաց, որ շատ է կարոտել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի ընկեր Սեյրան Սարոյանը:
-Պարոն Սարոյան, Վազգեն Սարգսյանը այսօր դարձավ 56 տարեկան: Կցանկանայի, որպեսզի ներկայացնեիք Սպարապետ Վազգեն Սարգսյանին, բայց ոչ թե որպես պատերազմ անցած մարդու կամ քաղաքական գործչի, այլ որպես ընկեր: Ինչպիսի՞ն էր նա:
-Վազգենը շա՜տ մեծ հայ էր և իր տեսակի մեջ անփոխարինելի ընկեր: Բացառիկ տեսակ էր: Ի՞նչ խստության մասին է խոսքը: Ընկերական շրջապատում ընկերության ոգին էր: Շատ լավ երգում էր, հումորներ անում: Սիրում էր հիշողություններով կիսվել ու լսել, երբ կիսվում էինք հիշողություններով: Սիրում էր, էլի, որ ընկերներով հավաքվեինք' հիշեինք ու հիշողությունների գիրկը ընկնեինք:
-Ասացիք, որ սիրում էր երգել: Ո՞ր երգերն էիք երգում, «ուռա»-ից բացի:
-«Ամպի տակից ջուր է գալիս»: Այդ երգն էինք հաճախ երգում: «Պառավ յարս», «Սև, սև աչքեր»-ը: Շատ երգեր կային, որ միասին երգում էինք: Մեր քեֆերն ուրիշ էին:
Շարունակությունն` այստեղ: