Հայաստանի հասարակությունը երկար է սպասել այս իրադարձությանը: Հայտնի է Քարֆուր հիպերմարկետի բացման օրը: Այն տեղի է ունենալու 2015 թվականի մարտի 11-ին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է «Քարֆուր»-ի ֆեյսբուքյան էջը:

 

 

«Քարֆուր»-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազար   հիպերմարկետներ, սուպերմարկետներ եւ փոքր խանութներ: 2012թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: