ԳՖՀ-ի ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն ունի գրեթե 650 արմատական իսլամիստների վերաբերյալ, որոնք մեկնել են Սիրիա եւ Իրաք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների շարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը:

 

Նրա խոսքով՝ ներկայում ընդհանուր առմամբ ուժային կառույցներին հայտնի է Գերմանիայից գրեթե 650 ջիհադականների մասին, որոնք կռվելու են մեկնել հաջակցություն զինյալների: «Նաեւ ստույգ տեղեկատվություն կա» ավելի քան հազար անձի վերաբերյալ, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար, նշել է նախարարը:

 

2014 թվականին ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Գերմանիայից ավելի քան 550 մարդ է մեկնել Մերձավոր Արեւելք՝ ԻՊ-ի զինյալներին աջակցելու համար: Այն ժամանակ դե Մեզիերը հայտնել էր արմատական իսլամիստներին անձնագրերից զրկելու որոշման մասին՝ իշխանությունների այն երկյուղների պատճառով, որ վերադառնալուց հետո արմատականները կարող են կատարել ահաբեկչական գործողություններ:

 

2014 թվականի սեպտեմբերի 12-ին Բեռլինը պաշտոնապես արգելել է «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությունը ԳՖՀ-ի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: