Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարտի 6-ի առավոտյան վերջին անգամ ձեռնամուխ Է եղել ծերանոցում հանրային աշխատանքներ կատարելուն, որոնք նրան որպես պատիժ են նշանակվել Mediaset խմբում ֆինանսական կեղծարարություններ կատարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել Է Միլանի Corriere della Sera թերթը, քաղաքական գործչի ավտոմեքենան Երեւանի ժամանակով ժամը 12-ին ժամանել Է Միլանի մերձակա Չեզանո-Բոսկոնե քաղաքի Sacra Famiglia ծերանոց: Ինչպես եւ իր նախորդ այցելությունների ժամանակ, Բեռլուսկոնին վերջին անգամ 4 ժամ կանցկացնի Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց հետ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բեռլուսկոնին հանրային աշխատանքներ Է սկսել կատարել անցյալ տարվա մայիսի 9-ից եւ պատիժը պետք Է մեկ տարի կրեր շաբաթական չորս ժամ: Միլանի վերահսկիչ դատարանը փետրվարի սկզբին 45 օրով կրճատել Է պատժաժամկետը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ նախկին վարչապետը վերջին անգամ ծերանոց կժամանի մարտի 8-ին: