Ինչ-որ ժամանակ Մարսի վրա գոյություն ունեցած օվկիանոսի մակերեսը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավելի մեծ Է եղել, քան գիտնականները ենթադրում Էին ավելի վաղ: Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի օդանավագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչության (NASA) ներկայացուցիչները, Կարմիր մոլորակում ինչ-որ ժամանակ հսկայական քանակությամբ ջուր Է եղել, որը համեմատելի Է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրի ծավալի հետ: Այդ փաստը կարող Է դառնալ այնտեղ կյանքի ինչ-ինչ ձեւերի հնարավոր գոյության ապացույցը:

 

 

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի քան 4,3 մլրդ տարի առաջ Մարսի վրա շատ ջուր Է եղել: Դրա քանակությունը կբավարարեր մոլորակի մակերեւույթն ամբողջովին ծածկելու համար: Ընդ որում, ջրածածկույթի խորությունը կկազմեր 137 մետր»,-նշել Է Ռոբերտ Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի մասնագետ Ջերոնիմո Բիանուեւան: Նա նաեւ այն կարծիքին Է, որ «ստացված տվյալները կօգնեն ավելի հանգամանորեն ուսումնասիրել Կարմիր մոլորակի վրա ջրի գոյության պատմությունը»:

 

 

Ուսումնասիրելով Մարսի ժամանակակից մակերեւույթը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդչափ «վիթխարի ջրամբարը» ամենայն հավանականությամբ գտնվել Է Հյուսիսային կիսագնդում եւ զբաղեցրել մոլորակի ամբողջ տարածքի մոտավորապես 19 տոկոսը: Մինչդեռ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն զբաղեցնում Է Երկրագնդի տարածքի միայն 17 տոկոսը:

 

 

Ամերիկացի գիտնականներն այդ մոլորակի վրա օվկիանոսի գոյության մասին իմացել են տակավին 2011 թվականին: NASA-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են մոլորակի կեղեւի շերտերի կազմը եւ եկել այն եզրակացության, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի հյուսիսային կիսագնդում գոյություն Է ունեցել օվկիանոս՝ ջրով եւ ընդարձակ սառցադաշտերով:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2016 թվականին NASA-ն պլանավորում Է ընդլայնել Կարմիր մոլորակի մակերեւույթի ուկսումնասիրման ծրագիրը՝ այնտեղ ուղարկելով եւս մեկ տիեզերական ապարատ՝ Insight անվանումով: Դրա առաքելությունը կտեւի մոտավորապես երկու տարի: Մասնագետների մտահղացմամբ՝ այդ ծրագրի շրջանակներում Մարսի մակերեւույթ կհասցվեն գեոդեզիական գործիքներ, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ ուսումնասիրել մոլորակի կազմավորման գործընթացները:

 

 

Փորձագետներն այդ նախագիծը համարում են «հարաբերականորեն ոչ թանկ»: Դրա արժեքը գնահատվում Է մոտավորապես 425 միլիոն դոլա ր: Դա գրեթե վեց անգամ ավելի Էժան Է, քան Curiocity մարսագնացի առաքելությունը, որը մոլորակի մակերեւույթին «աշխատում Է» 2012 թվականի օգոստոսից: