Մարդու իրավունքների պաշտպան, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունին գարնանը պատրաստվում է դասախոսություններ կարդալ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Այս մասին գրել է The Telegraph թերթը:

 

Ծագումով լիբանանցի իրավապաշտպանը մշտապես բնակվում է Լոնդոնում, սակայն աշխատանքի նոր առաջարկը պատիվ է համարում:

 

Ամալ Քլունին հայտնվել էր համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո, սակայն մինչ այդ նա մարդու իրավունքների գծով իրավաբանի լուրջ կարիերա է արել: Մասնավորապես, նա Քոֆի Անանի խորհրդականն է եղել, երբ վերջինս Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական էր աշխատում:

 

Նա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանն է ներկայացրել Դողու Փերինչեք- Շվեյցարիա գործում: