2014 թվականը վերջին հինգ տարում քաղաքացիական ավիացիայի համար ամնաանվտանգն Է դարձել ըստ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գնահատումների' չնայած Malaysia Airlines-ի երկու ռեզոնանսային միջադեպերին, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքեր խլեցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է IATA-ի անվտանգությանը նվիրված հաշվետվությունում, որը հրապարակվել Է մարտի 9-ին, 2014 թվականին ավիաաղետների հետեւանքով զոհված մարդկանց թիվն ավելի մեծ Է եղել, քան վերջին տարիների միջինը:
Սակայն չվերթերի ընդհանուր թվի նկատմամբ աղետների քանակը եղել Է ռեկորդային ցածր:
«Այն դեպքում, երբ ավիափոխադրումների անվտանգությունը 2014 թվականին եղել Է առաջին Էջերում, տվյալները ցույց են տալիս, որ թռիչքները դառնում են ավելի ու ավելի անվտանգ»,- հայտարարել Է IATA-ի գլխավոր տնօրեն Թոնի Թայլորը:
IATA-ն ներկայացնում Է շուրջ 250 ավիաընկերություններ: Ասոցիացիայի տվյալներով՝ 2014 թվականին տեղի Է ունեցել 12 ավիաաղետ, որոնց հետեւանքով զոհվել Է 641 մարդ: 2009-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահատվածում միջին հաշվով ամեն տարի տեղի Է ունեցել 19 աղետ, որոնց զոհ Է դարձել տարեկան 517 մարդ: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, IATA-ի վիճակագրությունը չի ներառում Մալայզիայի ավիագծերի MH17 ինքնաթիռի կործանմման զոհերին, որը խփվել Է Ուկրաինայի օդային տարածքում: Ինքնաթիռում եղել Է 298 մարդ: Նրանք բոլորը զոհվել են: