Թուրքիայում բացել է սիրիացի փախստականների համար ամենամեծ ճամբարը, որտեղ կարող են տեղակայվել 35 հազար փախստականներ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճամբարը նախատեսված է թուրք-սիրիական սահմանի մերձակա Քոբանի քաղաքից «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով փախուստի դիմած սիրիացիների համար: Ճամբարում են կա 2 հիվանդանոց, 7 բժշկական կլին իկա, դպրոցներ, որտեղ կարող են սովորել 10 հազար երեխաներ:

 

 

Թուրքիայում սիրիացի փախստանների թիվը հասնում է 1,7 միլիոնի: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում' Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: