Այն, որ Աստանայում արդեն հետաձգված' Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հանդիպումը որեւէ առնչություն չուներ Եվրասիական տնտեսական միության հետ, պարզ է դառնում այն հանգամանքից, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հանդիպմանը ներկա չէր լինելու: «Արմենպրես»-ի հետ զրու յցում Խրիստենկոյի գրասենյակից տեղեկացրեցին, որ մի քանի օրով հետաձգված երեք նախագահների հանդիպմանը Խրիստենկոն չի մասնակցելու:

 

«Նա արձակուրդում է: Իսկ հանձնաժողովը չի կարող մեկնաբանել այդ հանդիպումը կամ հետաձգման պատճառը, քանի որ հանձնաժողովի նախագահը հանդիպմանը ներկա չէր գտնվելու»,- փոխանցեցին ընդունարանից: «Արմենպրես»-ի հարցին' արդյո՞ք, երեք նախագահների հանդիպումը ԵՏՄ ձեւաչափով է լինելու, գրասենյակից նշեցին, որ իրենք հանդիպման ձեւաչափի վերաբերյալ տեղեկություն չունեն:

 

Մարտի 11-ին հայտնի է դարձել, որ նախապես ծրագրված' Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների՝ Աստանայի հանդիպումը, որը պլանավորվում Էր այս շաբաթ, հետաձգվել Է մի քանի օրով: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երեք պետությունների ղեկավարները որոշում են ընդունել մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը: