Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 13-ին վաղ առավոտյան զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Միչուրինի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց' մետաղյա ցանկապատի տակ, զինամթերք է թողնում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկա նության Էրեբունու բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 59 փամփուշտ, «Ֆ-1» տիպի' 2, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: