Նավթային եկամուտների նվազելու ներկայիս փուլում, ուռճացած պետական ապարատի պահպանումը լուրջ ֆինանսներ է պահանջում: Ներկայում օպտիմալ է համարվում 20 նախարարության փոխարեն 12-ի պահպանումը:

 

 

Նման առաջարկությամբ, ինչպես հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը, հանդես է եկել ադրբեջանցի տնտեսագետ, փորձագետ Գուբադ Իբադօղլուն' նշելով, որ, ելնելով Ադրբեջանում առկա ճգնաժամային տնտեսական իրավիճակից, անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը կառուցվածքի փուլային բարեփոխումների մեկնարկ տա:

 

 

Նշելով , որ եվրոպական առաջատար երկրներում նախարարությունների թիվը տատանվում է 9-14-ի միջեւ, Գուբադօղլուն նկատել է, որ Ադրբեջանում առավելագույնը պետք է լինի 12 նախարարություն' պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արդարադատության, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության եւ պարենի, առողջապահության, կրթության եւ սոցիալական, արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների, հարկերի եւ մաքսատուրքերի կարգավորման, աշխատանքի գերատեսչություններ:

 

 

Նրա խոսքով' առաջիկայում նավթի գների բարձրացում եւ մանաթի արժեւորում չկանխատեսվելու պատճառով անհրաժեշտ է գնալ 37-ի հասնող կառույցներ ունեցող կառավարության կազմի կրճատման եւ օպտիմալացման:

 

 

«Տնտեսական ճգնաժամում գտնվող Ադրբեջանը նման ուռճացված կառավարման ապարատի կարիք չունի»,- ընդգծել է Ի.Գուբադօղլուն: