Միջպետական Մ-10 ավտոճանապարհին' (Վարդենյաց լեռնանցքում) «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հհ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: