armsport.amԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչ է իրեն յուրահատուկ դարձնում:
«Ինձ համար առաջին հերթին հաճելի է համեմատվել մյուսների հետ: Մի քանի մարզիչներ կան, ովքեր կարող են ինձ հետ համեմատվել: Հարգում եմ բոլորին, սակայն ո՞վ է Պրեմիեր լիգայում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա միայն ես ու Լուի վան Գալն է: Ո՞վ է երկու անգամ դարձել Անգլիայի չեմպիոն. միայն ես ու Արսեն Վենգերը:
Կարծում եմ, որ մարդիկ շատ են ինձ համար անհանգստանում: Նրանք չգիտեն, թե ինչ է ինձ համար երջանկությունը: Ինձ յուրահատուկ է դարձնում այն, որ դրանից վեր եմ: Ինձ չի անհանգստացնում այն ամենը, ինչ գրում են»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: