Չինաստանի իշխանությունները անհրաժեշտ են համարում քաղաքական երկխոսությունը Ղրիմի խնդիրը լուծելու համար: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Ինչ վերաբերում է Ղրիմի խնդրին, դրա առաջացման պատճառները բարդ են: Մենք հույս ունենք, որ այն կարող է քաղաքական լուծում գտնել երկխոսության միջոցով», - հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:

 

Քաղաքական գործիչը նշել է, որ Չինաստանը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

«Մենք հուսով ենք, որ այդ հարցը կարող է լուծվել երկխոսության, բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով», - հույս է հայտնել չինական պետության առաջնորդներից մեկը: