Ահաբեկիչները, որոնց հաջողվել է ձերբակալել մարտի 13-ին Իսպանիայում, ծրագրել են սպանել թագավորական ընտանիքի անդամներին, հայտնում է Sputnik-ը:

 

Հաղորդվում է, որ ջիհադիստների թիրախ են եղել, որոնց աջակցում էր «Իսլամական պետությունը», թագավոր Ֆելիպե VI-ն ու նրա դուստրերը' Լեոնորն ու Սոֆյան:

 

Ապացույցը խուզարկության ժամանակ խմբավորման առաջնորդի տանը հայտնաբերված գրությունն էր:

 

Կասկածյալները ձերբակալվել են լայնածավալ գործողության ժամանակ, որն անցկացվել է Բարսելոնում, Ժիրոնայում, Սյուդադ-Ռեալոմ և Ավիլայում: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու: